Սերբերը նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր, Հունգարիայի հավաքականը հաղթեց Չեռնոգորիայի թիմին

55

Սերբիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի G խմբի վերջին՝ 10-րդ տուրում 2-2 հաշվով ավարտեց բուլղարացիների դեմ խաղն ու ապահովեց տեղը հիմնական մրցաշարում, որը կկայանա Գերմանիայում:

Առաջին կեսում սերբերը հաղթանակի հասան 1-0 հաշվով: Երկրորդ կեսում հյուրերը կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն խաղի ավարտից րոպեներ առաջ Սերբիայի հավաքականը խուսափեց պարտությունից:

Սերբիայի թիմը վաստակեց 14 միավոր և խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Հունգարիայի հավաքականը, որը մինչև վերջին տուրն ապահովել էր տեղը Եվրոպայի առաջնության հիմնական մրցաշարում, տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին:

Երկու րոպեում դուբլով աչքի ընկավ «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային, որի գոլերն օգնեցին խմբի առաջատարին կամային հաղթանակի հասնել: 

Եվրո-2024-ի, ընտրական մրցաշար, G խումբ, 10-րդ տուր

Սերբիա — Բուլղարիա՝ 2-2 (տեսանյութ)

Միլոշ Վելկովիչ, 17, Սրջան Բաբիչ, 82 — Գեորգի Ռուսև, 59, Կիրիլ Դեսպոդով, 69

Հունգարիա — Չեռնոգորիա՝ 3-1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլայի, 67, 68, Ադամ Նադ, 90+3 — Սլոբոդան Ռուբեզիչ, 36

Նախորդ հոդվածըԵվրո-2024․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուելսի հետ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը17 հավաքական արդեն նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր