‘Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ’

853

Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այս մասին տեղեկացնում է սերբական «Sos» հեռուստաալիքը:

Սերբիայի ընտրանին, որը Հայաստանի ազգային հավաքականի հետ միասին ընդգրկված է Եվրո-2016-ի որակավորման I խմբում, նախօրեին կայացած խաղում 1:3 հաշվով զիջել է Դանիայի հավաքականին, իսկ անցկացրած երեք հանդիպումներից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր:

Նախորդ հոդվածը‘Տղերքի կյանքի հաշվին արված PR-ը չե՛ք մարսելու’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին, Շվեյցարիան՝ Լիտվային, այլ արդյունքներ (տեսանյութեր)’