Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը հայտարարել է, որ Մոսկվան Բերգրադին նախազգուշացրել է հնարավոր անկարգությունների մասին։
«Մենք հատուկ ծառայություններից տվյալներ ունեինք, որոնք նախազգուշացնում էին դրա մասին։ Նախ՝ ռուսաստանյան անվտանգության ծառայությունն է մեզ այդպիսի տվյալներ տրամադրել, բայց մեզ մեղադրում էին, թե մենք ապատեղեկատվություն ենք տարածում։ Նրանք ծիծաղում էին, և, ինչպես ասաց Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը, ինչ-որ մեկը դրանք անլուրջ ընդունեց և ուզեցավ օգնել, բայց շատերը գիտեին և չուզեցան օգնել»,- կառավարության ղեկավարի խոսքն է մեջբերել TV Pink հեռուստաալիքը։
Քաղաքային իշխանությունների ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարները դեկտեմբերի 24-ի երեկոյան փակել են փողոցները և փորձել են գրոհել վարչական շենքը։ Ոստիկանությունը գազային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ։ Նախագահ Վուչիչը շտապ ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ Բելգրադում իշխանությունը գրավելու փորձը հեղափոխություն չէ, և իրավապահ մարմններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Նա նաև հաղորդել է, որ հանդիպելու է Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի հետ՝ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմամբ՝ ակնհայտ է, որ Արևմուտքն ուզում է լարել իրավիճակը Սերբիայում։