‘
Ֆուտբոլի Սերբիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում կայացած եզրափակիչում սերբերը 2:1 հաշվով առավելության են Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: 118-րդ րոպեին սերբերը Ղազախստանի «Աստանայի» կիսապաշտպան Նեմանյա Մաքսիմովիչի գոլի շնորհիվ հաղթանակ են տարել:
Երրորդ տեղի համար խաղում Մալիի հավաքականը 3:1 հաշվով պարտության է մատնել Սենեգալի ֆուտբոլիստներին:
Սերբիան առաջին անգամ է նվաճում այս տիտղոսը: 1987-ին մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ Հարավսլավիան, որի իրավահաջորդը Սերբիան է: Այս տարիքային խմբում ամենատիտղոսակիրը Արգենտինայի հավաքականն է՝ 6 անգամ: Բրազիլացիները 5 անգամ են եղել լավագույնը:
‘