‘Սերբիան հայտարարել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց հրաժարվելու մասին’

1148

Սերբիան անհնար է համարում «Թուրքական հոսք» խողովակաշարի շինարարությունը: Բելգարդը մտադիր չէ այդ ուղղությունից գազ  ստանալ: Интерфакс-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Նիկոլիչը նշել է, որ Ռուսաստանի որոշումը «Հարավային հոսք» նախագծից հրաժարվելու վերաբերյալ կարող է խնդիր դառնալ իր երկրի էներգաանվտանգության համար:

Ըստ նախագահի՝ «Հարավային հոսքն» իրականացնելու դեպքում Սերբիան պետք է տարանցիկ երկիր լիներ, որով գազ պիտի մատակարարվեր ԵՄ-ին: «Մենք պետք է հանգույց լինեինք և գազի տարանցիկ երկիր, և Սերբիայի տարածքով գազի տարանցումից ստացվող շահույթը նշանակալի կլիներ»,- պարզաբանել է նա: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ Մոսկվան վարկային հիմունքներով պետք է ֆինանսավորեր «Հարավային հոսքի» շինարարությունը Սերբիայի տարածքում, իսկ Բելգրադն էլ պետք է պարտքը մարեր գազի տարանցումից ստացված եկամուտներով:

Մենաբանելով ԵՄ-ի հակառուսաստանյան պատժամիջոցները՝ Նիկոլիչը նշել է, որ Բելգրադը դրանց հետ համաձայն չէ, , սակայն քանի որ Սերբիան միացել է Եվրամիությանը, պարտավոր է հետևել այդ կազմակերպության ընդհանուր քաղաքականությանը: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն և Չինաստանը պայմանավորվել են միավորել ԵԱՏՄ և «Մետաքսի ճանապարհ» նախագծերը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկո. Երկրորդ աշխարհամարտը եվրոպական առաջնորդների վրիպումների ճակատագրական արդյունքն էր’