‘Սերբիա – Հայաստան խաղը կանցկացվի առանց հանդիսատեսի’

1320

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Եվրո-2016-ի նախընտրական փուլի Սերբիա – Ալբանիա խաղի համար: Հիշեցնենք, որ Բելգրադում անցկացվող խաղին 0:0 հաշվի ժամանակ` առաջին խաղակեսի ավարտից քիչ առաջ, հանդիպումն ընդհատվեց ու այդպես էլ չվերսկսվեց: Մարզադաշտի վերևում թռչող պաստառ հայտնվեց «Մեծ Ալբանիայի» քարտեզով, իսկ երբ սերբ պաշտպան Ստեֆան Միտրովիչը ցանկացավ այն հանել թռչող սարքից, ծեծկռտուք սկսվեց:

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն հետևյալ որոշումներն ընդունեց.

Սերբիա – Ալբանիա խաղն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ Սերբիայի

Սերբիայի հավաքականից հանել երեք միավոր Եվրո-2016-ի նախընտրական փուլում

Սերբիայի հավաքականը Եվրո-2016-ի նախընտրական փուլի մոտակա երկու խաղերը սեփական հարկի տակ կանցկացնի առանց հանդիսատեսի

Սերբիայի ու Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվում են 100.000-ական եվրոյով

Հիշեցնենք, որ այս խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը` Դանիայի ու Պորտուգալիայի հետ միասին: Կողմերը կարող ենք բողոքարկել ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումները, սակայն եթե ամեն ինչ մնա նախնական որոշմամբ, ապա հաջորդ տարի սեպտեմբերի 4-ին կայանալիք Սերբիա – Հայաստան խաղին հայ երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացու կոչը Քառյակին և իշխանություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Լամելան դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)’