‘Սերբիա-Ֆրանսիա ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ ոքի (տեսանյութ)’

560

Սերբիայի հավաքականը երկու օր առաջ Բելգրադում ընդունել էր Ֆրանսիայի ընտրանուն: Այս ընկերական հակամարտությունն ավարտվել է 1:1 հաշվով:

Նշենք, որ Եվրո 2016–ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցների մեկը Սերբիայի ընտրանին է: Թիմերն ընդգրկված են I խմբում և միմյանց դեմ դուրս կգան  հոկտեմբերի 11-ին:

Ինչպես գիտեք I խմբում Պորտուգալիայի, Դանիայի, Ալբանիայի, Սերբիայի և Հայաստանի հավաքականների հետ միասին ընդգրկված է նաև մրցաշարի տանտերերի հավաքականը՝ Ֆրանսիան: Այս երկրի ազգային թիմի հետ վերոհիշյալ հավաքականները մրցելու են, սակայն այդ խաղերը կրելու են ընկերական բնույթ:

Նախորդ հոդվածը‘Գ. Դանիելյան. Սահմանադրական փոփոխություններում վերջնական ընտրությունը խորհրդարանական համակարգն է — Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Աղբյուրի բացահայտումը բացասաբար է անդրադառնում լրատվամիջոցի վրա’