‘Սերբ նախագահի ինքնաթիռը Վատիկան չի հասել՝ մի գավաթ սուրճի պատճառով’

1415

‘

Սերբիայի քաղավիացիայի վարչությունը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի Falcon-50  ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մի գավաթ թափված սուրճի պատճառով:

RTS հեռուստատեսության տվյալներով՝ օդաչու Բոյան Զորիչը պատահաբար սուրճը թափել է սարքերի վահանակի վրա, իսկ երբ այն անձեռոցիկով սրբել է, կպել է վթարային կոճակին, ինչի պատճառով շարժիչն անջատվել է, և ինքնաթիռն սկսել է սրընթաց կորցնել բարձրությունը:

Անձնակազմին հաջողվել էր վերականգնել ինքնաթիռի կառավարումը, սակայն որոշվել էր թռիչքը դադարեցնել, և նախագահական ինքնաթիռը վերադարձել էր Բելգրադ:

Սերբիայի նախագահի այցը Վատիկան տեղի էր ունենալու ապրիլի 17-ին, որտեղ նա հանդիպելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Փոխանցում է newsru.com-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանի առաջարկով ԵԽԽՎ-ում ոտքի կանգնեցին անգամ ադրբեջանցիները, թուրքերը մնացին նստած’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Փախստականների թիվն Ուկրաինայից անցել է 800 հազարը’