‘Սերբ ֆուտբոլիստները վախենում են իրենց կյանքի համար’

612

Սերբիայի ֆուտբոլիստների արհմիության նախագահ Միրկո Պոլեդիցան քննադատել է երկրի Ֆուտբոլային միության խուլիգանների դեմ ինչպես հարկն է չպայքարելու համար: Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Նովի Պազարայի» խաղացող Զարկո Ուդովիչիչին անհայտ անձիք զենքով սպառնացել էին «Ռադի» հետ (0-1) չխփած 11-մետրանոցի համար:

«Ինչ է, պետք է սպասենք, մինչեւ այդ խուլիգաններից որեւէ մեկը սպանի՞ խաղացողին: Վերջին տարիներին պարբերաբար լսում եմ դաժան միջադեպերի մասին, եւ ուզում եմ հարցնել. «Ե՞րբ այս ամենը կվերջանա»: Ամենաշատն ինձ անհանգստացնում է երկրի Ֆուտբոլային միության արձագանքի բացակայությունը: Այն պարտավոր է ինչ-որ բան անել, որպեսզի երաշխավորի խաղացողների անվտանգությունը: Բայց նա ոչինչ չի անում:

Ֆանատները մնում են անպատիժ, եւ ֆուտբոլիստները վախենում են գրոհներից: Ամեն օր նրանք հույս են փայփայում, թե ոչ մեկը չի թակի դուռը՝ իրենց ծեծելու համար, ոչ ոք չի վառի իրենց մեքենան, ոչ ոք իրենց գլխին ատրճանակ չի պահի»:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է դադարեցվել Յուրգեն Կլոպի մամուլի ասուլիսը ‘
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Բեքհեմ. «Հանդիպումից մեկ ժամ առաջ ես հանդերձարանում էի, երբ սըր Ալեքսը տեսավ իմ «իրոկեզը» և ստիպեց ինձ սափրել»’