‘Սերգեյ Գրիգորյանին չեն ծեծել՝ նա ընկել է տանը’

734

Դեկտեմբերի 1-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ Սերգեյ Գրիգորյանը: Այս մասին iLur.am-ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին Սերգեյ Գրիգորյանը բացատրություն է տվել, որ վնասվածք ստացել է երեք օր առաջ, տանը՝ Էջմիածնում: Նմանատիպ բացատրություն է տվել նաև Սերգեյ Գրիգորյանի մայրը: Հանգամանքները պարզվում են»,- նշեց Մալխասյանը:

Հիշեցնենք, որ Լուրեր.com կայքի տեղեկություններով՝ Գրիգորյանին ծեծի են ենթարկել Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) պատկանող գազալցակայանի աշխատակիցները:

Նախորդ հոդվածը‘Իրանցիները կոտրել են գրավված անօդաչու սարքի տվյալնների կրիչները’
Հաջորդ հոդվածը‘Կական դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենարդյունավետ բրազիլացին’