‘
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 14-ին կընդունի Սիրիայի ընդդիմության պատվիրակությանը՝ Սիրիայի ազգային միասնական ճակատի առաջնորդ Քադրի Ջամիլի գլխավորությամբ, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:
Ինչպես հայտնի դարձավ ՌԴ փոխարդգործնախարար Մ. Բոգդանովի խոսքերից՝ սիրիական պատվիրակությունն արդեն ժամանել է Մոսկվա: Վաղը, օրվա առաջին կեսին, տեղի կունենա Լավրով-Ջամիլ հանդիպումը:
‘