‘Սերգեյ Լավրովը հունիսի 17-ին կայցելի «Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջը Հարավային Կովկասում»’

852

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 17-18-ը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նրա ասելով, այցի ծրագիրը ներառում է բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային խնդիրների շուրջ:

Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Այսպես, 2013 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դոլար և 2012 թվականի համեմատ ավելացել է 4 տոկոսով: «Ադրբեջանի հետ արտաքին առևտրային գործունեությունում ներգրավված են ավելի քան 500 ընկերություններ Ռուսաստանի Դաշնության 71 սուբյեկտներից: Այժմ  ընթանում են ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 16-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներ», — հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:

Նախորդ հոդվածը‘Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Աշոտյան. Ինչո՞ւ իրավաբան ու տնտեսագետ չես դառնում, մշակույթում փող չկա ‘