‘Սերգեյ Լավրով. Թուրքիայի առգրաված ինքնաթիռում զենք չի եղել ‘

668

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունների կողմից առգրավված՝ Ռուսաստանից Սիրիա մեկնող օդանավի մեջ զենք չի եղել:

 Ըստ Reuters-ի, Լավրովն ասել է, թե ինքնաթիռում ընդամենը ռադիոսքարքեր են եղել, որոնց փոխադրումը չի հակասում քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող միջազգային կոնվենցիաներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի զինված ուժերի F-16 կործանիչները ստիպել են Անկարայի օդանավակայանում վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ուղեւորատար ինքնաթիռը:

Ավելի ուշ թուրքիական իշխանությունները հայտարարել են, թե ինքնաթիռում հայտնաբերվել է ռազմական նշամակության բեռներ, որոնց տեղափոխումը քաղաքացիական ինքնաթիռով հակասում է միջազգային իրավունքին: 

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» քաղաքական ապահարզանը հասունանո՞ւմ է ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները Հայաստան-Իտալիա խաղից ակնկալիքներ ունեն’