‘Սերգեյ Շոյգուին միայն երկրորդ փորձից է հաջողվել վերադառնալ Ռուսաստան’

989

Անցյալ երեկոյան Սլովակիայից վերադառնալիս Լեհաստանն իր օդային տարածքը փակել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռի համար: Պատճառաբանվել է, թե օդանավը նշվել է որպես ռազմական: Շոյգուն ստիպված է եղել վերադառնալ Սլովակիա: Մի քանի ժամ անց ուղերթի կարգավիճակը փոխվել- դարձվել է քաղաքացիական, և լեհական իշխանությունները նրա առջև «կանաչ լույս» էն վառել:

Վարշավայում հավաստիացնում են, թե այդ միջադեպում ոչ մի քաղաքականություն չկա, սակայն Մոսկվայում արդեն վրդովմունք են հայտնել և սպառնացել պատասխան քայլեր ձեռնարկել: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն հրապարակել է ականի պայթյունից վիրավորվածների անունները’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Շոգը մի քանի օրով կնահանջի’