‘Սերգեյ Պոլոնսկին ձերբակալվել է Կամբոջայում’

1258

Mirax Group-ի նախկին սեփականատեր Սերգեյ Պոլոնսկին ձերբակալվել է Կամբոջայի իր կղզում: Այդ մասին «Ъ FM»-ի եթերից տեղեկացրել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին, ով ներկայացնում էր ռուսաստանցի գործարարի շահերը:

Լուրը հաստատել է նաև ձեռներեցի գործող փաստաբան Սլավիկ Բրսոյանը:

2013 թվականից Սերգեյ Պոլոնսկին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Ռուսաստանում նրան «Կուտուզովսկյան մղոն» բանակելի համալիրի շինարարության ընթացքում թույլ տված խարդախության մեղադրանք է ներկայացվել:

Փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ջոն Մաքքեյնը հրաժարվել է մտնել Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի կազմ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի և Ադրբեջանի կարատեի հավաքականների մարզիչները որակազրկվել են մարզիկների ընդհարման պատճառով’