‘
Մարտի 15-ին գերմանական Ախեն քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մոսկվայի Մեծ Թատրոնի բալետի թատերախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինին բուժող բժիշկ Մարտին Հերմելը հայտնել է, որ 42-ամյա արվեստագետը ժամանակի ընթացքում կկարողանա վերականգնել տեսողությունը և վերադառնալ իր բնականոն կյանքին, փոխանցում է The Epoch Times կայքը:
Ֆիլինի ապաքինման հստակ ժամկետների մասին առայժմ ոչինչ չի ասվում, քանի որ դա բավականին դանդաղ գործընթաց է, առավել ևս այն դեպքում, երբ հարձակման հետևանքով վնասվել է տուժածի երկու աչքերի մակերևույթը և ներքին հյուսվածքները:
Սերգեյ Ֆիլինը, որն անձամբ ներկա է գտնվել ասուլիսին, իր հերթին հայտնել է, որ լավ է զգում իրեն և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է անցնել ստեղծագործական կյանքի:
‘