Սերգո Տոնոյան․ Արսեն Թորոսյանի գրառումը ծաղր է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ

1130

Սերգո Տոնոյանը Ֆեյսբուքում գրում է․

«Արսեն Թորոսյանի այսօրվա գրառման կապակցությամբ պետք է արձանագրել հետեւյալը.

Խաղաղության մասին խոսում է մեկը, ով նախապատերազմյան երեք տարի (2018-2020) եղել է կառավարության անդամ, մի կառավարության, որը հետևողականորեն ծաղրել է խաղաղության գաղափարը, նույն հետեւողականությամբ ամեն քայլ արել է ոչ թե բանակցային լուծում բերելու ուղղությամբ, այլ երկիրը տարել պատերազմի, հողի մեջ դրել մի սերունդ, եւ դրանից հետո, էլեմենտար մարդկային թասիբի ու քաղաքական պատասխանատվության նշույլ չդրսևորելով` ոչ միայն հրաժարական չի տվել (խոսքը վերաբերում է ոչ միայն իրեն, այլ իր ամբողջ թիմին), այլև շարունակել է պաշտոնավարել: Սրանք ապացուցված, անհերքելի փաստեր են, որոնք նախեւառաջ ընդունել է հենց այդ կառավարության ապաշնորհ ղեկավարը, ակամայից տալով ինքնախոստովանական ցուցմունքներ։

Եւ ահա այսօր իր վրայի կեղտը մաքրելու ու իշխանության մնալու միակ մոտիվով Արսեն Թորոսյանը եկել մեզ «խաղաղության գին» է բացատրում: Հանուն դրա` ստորաբար սեւացնում է 90-ականների համաժողովրդական շարժումն ու դարերով չունեցած հաղթանակը։ Ինքն իր թիմի ու առաջնորդի տիպիկ արտացոլումն է՝ անթասիբ եւ քաղաքականապես բացարձակ տգետ:

Ինչո՞ւ: Որովհետև իր առաջնորդի հետ միասին չի հասկանում, որ չկա խաղաղության գաղափարի ավելի մեծ վարկաբեկում, քան երբ դա հնչում է իր ու իր առաջնորդի նման կենսագրություն ունեցողների կեղծավոր բերանից:

Այսօրվա գրառումը ծաղր է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ»։

Նախորդ հոդվածըATP․ Ալկարասն առաջին անգամ չորրորդն է, Խաչանովը՝ 24-րդը
Հաջորդ հոդվածըՏիգրան Պասկեւիչյան. Մի հիմար առիթով