‘Սերեբրեննիկովը տնային կալանքի է ենթարկվել’

4768

Կիրիլ Սերեբրեննիկովը տնային կալանքի է ենթարկվել:

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի դիմումը, որով նշանավոր ռեժիսորը մեղադրվում է 68 միլիոն ռուբլու հափշտակության մեջ: Հետաքննությունն իր դիրքորոշումը փաստարկել է նրանով, որ ամբաստանյալը կարող է արտասահման մեկնել կամ ճնշում գործադրել վկաների վրա:

Պաշտպանությունը հավաստիացրել է, որ «Գոգոլ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավարը չի թաքնվի, և պատրաստ է եղել գրավ վճարել:

 Վճռի համաձայն՝ Սերեբրեննիկովը կարող է գնալ թատրոն, սակայն միայն հետաքննության թույլտվությամբ:

Դատարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ ռեժիսորին իրենց աջակցությունն արտահայտելու համար:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայ հրշեջ-փրկարարներն առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված’