‘Սերենա Ուիլյամսը՝ չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն թենիսիստուհի’

1068

Աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի Կանանց թենիսի ասոցիացիայի վարկածով։

Ուիլյամս կրտսերն այս տարի նվաճել է Ուիմբլդոնի մրցաշարի, Ավստրալիայի բաց առաջնության եւ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի կոչումները։

Քվեարկության արդյունքում, Սերենա Ուիլյամսն առաջ է անցել իսպանացի Գարբինյե Մուգուրուսայից, իտալացի Ֆլավիա Պենետայից եւ լեհ Ագնեշկա Ռադվանսկայից։

2015-ին 10,5 միլիոն դոլար վաստակած Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում 7-րդ անգամ է արժանանում WTA-ի այս մրցանակին։

Նախորդ հոդվածը‘Պլատինին խոստացել է CAS-ի նիստին ասել միայն ճշմարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի դրոշներն այրելու համար «Սպարտակը» տուգանվել է 100 հազար ռուբլով’