Սերենա Ուիլյամսը դուրս է մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից

345

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը կարիերայում երկրորդ անգամ դուրս է մնացել WTA-ի վարկանիշային աղյուսակից։

40-ամյա ամերիկացի թենիսիստուհին 52 շաբաթ չի մասնակցել ոչ մի վարկանիշային մրցաշարի կանանց մենախաղում։

Սերենա Ուիլյամսը WTA-ի դասակարգման աղյուսակից առաջին անգամ դուրս էր մնացել 2018-ին։ 2017թ․ Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը նվաճելուց հետո նա հղիության եւ երեխա ունենալու պատճառով դադար էր վերցրել։

Նախորդ հոդվածըSpaceX կրող հրթիռը փորձարկման ժամանակ այրվել է
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունը հաստատել է, որ Իրանը մտադիր է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին