‘
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի շրջանակում շարունակվում է թենիսի մրցաշարը:
Կանանց պայքարի գլխավոր ֆավորիտ, աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պարտվել է:
Ամերիկուհին 3-րդ շրջանում 2 սեթում զիջել է ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային՝ 4:6, 3:6:
Սվիտոլինան քառորդ եզրափակչում մրցելու է չեխ Պետրա Կվիտովայի հետ:
‘