‘Սերենա Ուիլյամսը հաղթել է Ուիմբլդոնի մեկնարկային խաղում և դուրս եկել երկրորդ շրջան’

1617

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ուիմբլդոնի երկրորդ շրջան:

Մրցաշարի առաջին շրջանի խաղում 25-րդ ռակետը երկու սեթում հաղթել է հոլանդուհի Արանչա Ռուսին 7:5, 6:3 հաշիվներով:

Հանդիպումը 1 ժամ 27 րոպե է տևել: Ուիլյամսը թույլ է տվել 1 կրկնակի սխալ և 9 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը:

Ռուսի ակտիվում 1 էյս կա և 2 բրեյք:

Ուիմբլդոնի երկրորդ շրջանում Ուիլյամսը կխաղա Թերեզա Շմիտկովա (Չեխիա)- Վիկտորիա Տոմովա (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:

Նշենք` Լոնդոնում ընթացող մրցաշարի առաջին շրջանում հաղթանակներ են տարել նաև Վինուս Վիլյամսը, Կարոլինա Վոզնյացկին, Վիկտորիա Ազարենկոն, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Էլինա Սվիտոլինան պարտվել է և դուրս մնացել հետագա պայքարից:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները հրավիրում են Երևանում կայանալիք խաղին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ա1+-ի եւ «ընդմիշտ կոկա կոլա» հեռուստալրագրողատեսակի մասին’