«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը չի մասնակցի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:
39-ամյա ամերիկացի թենիսիստուհին սոցցանցերում հայտնել է, որ նման որոշում է կայացրել բժիշկների հետ խորհրդակցելուց հետո: Նա շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից:
Սերենա Ուիլյամսը US Open-ի 6-ակի հաղթող է: Այս տարի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը: Կանանց մենախաղի գործող հաղթողը ճապոնացի Նաոմի Օսական է: