Սերենա Ուիլյամսը 14 ամսում առաջին անգամ հաղթեց մենախաղում

171

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում։

40-ամյա ամերիկացի թենիսիստուհին 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ Իսպանիայի ներկայացուցիչ Նուրիա Պարիզաս-Դիասի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 1 րոպե։

Աշխարհի նախկին առաջին ռակետը 2021թ․ հունիսից հետո առաջին հաղթանակը տարավ մենախաղում։

Տորոնտոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՏեղատարափը Հարավային Կորեայում յոթ մարդու կյանք է խլել
Հաջորդ հոդվածըՎիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ