‘Սերժը «ոչ» է ասել. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Ազատության հրաարակում’

1743

«Դուք ընտրեցիք ձեր ծառային, ով հինգ տարի բաց թափանցիկ, ճշմարտախոս եւ հաշվետու պետք է լինի ձեր առաջ», — այսպես սկսեց Ազատության հրապարակում իր ելույթը Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դուք ընտրեցիք, որովհետեւ ընտրեցիք իրավունքի, արժանապատվության եւ մեծ վերադարձի Հայաստան, եւ հինգ տարի անց արտագաղթը պատմության դասագրքերում պետք է լինի միայն», — ասաց նա՝ հավելելով, որ բիզնեսի հետ սերտաճած իշխանության վերացումից հետո Հայաստանում կսկսվի մեծ վերադարձ:

Նա Ասաց, որ վատ չի վերաբերում ոչ մեկին ոչ երկրի ներսում, ոչ անգամ «մեր վատն ուզող հարեւաններին»:

Նա նշեց, որ Ցյուրիխյան արձանագրությունների դարաշրջանն ավարտվել է, եւ  2015-ի ապրիլի 24-ին կամ կունենանք՝ Ցեղասպանությունը ճանաչած Թուրքիա, կամ այդ օրը հայ ժողովուրդը Թուրքիային եւ ողջ աշխարհին կներկայացնի իր նախապայմանները:

ՆԱ ասաց, որ ԼՂՀ ճանաչումն արկածախնդրութուն չէ, եւ թող ողջ աշխարհը պատրաստվի, ով ճանաչում է Կոսովո եւ Արեւելյան Թիմոր, թող պատրաստվի ճանաչել Արցախի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը պետք է կառուցի արժանապատիվ հարաբերություններ բոլոր պետությունների հետ, Ռուսաստանի հետ՝ իրական ռազմավարական հարաբերություններ: Մենք՝ հայ ժողովուրդը ասացինք փետրվարի 18-ին, որ մենք մեզ հարգում ենք, հիմա պետք է աշխարհը մեզ հարգեք: Այս հրապարակը ազատ խոսքի, ազգային շահի, ժողովրդավարության, ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի հրապարակն է: «Բոլորն իրավունք ունեն ներկայացնել իրենց ասելիքը եւ պարտադիր չէ, որ ես համաձայն լինեմ բոլորի հետ, եւ դուք համաձայն լինեք իմ ասածների հետ,ազատ արտահայտվելու  մեր իրավունքն է, եւ այս հրապարակն ապահովելեու է այդ իրավունքը», — ասաց նա:

Անուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին.

«Ինչո՞ւ գնացի իմ ոտքով: Ես բարդույթ չունեմ, սեփական հայրենիքում վախ չունեմ եւ պատրաստ եմ հարգանքով հանդերձ պահանջել Հայաստանի հաղթանակի ճանաչումը: Հարգանքով հանդերձ, ասացի (Սերժ Սարգսյանին-խմբ)՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը՝ ոչ: Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն նշանակեք Հայաստանի ապագայի համար, Պատասխանը՝ ոչ (հրապարակում լսվում են վանկարկումներ «ամոթ»): Ասացի՝ պատրաստ չե՞ք նոր ընտրության, ուրեմն՝ վերջին խոսը: Պատժեք առաջին հերթին բոլոր ընտրակեղծարարներին, մարզպետ, շտաբի պետ, հրամանատար, որ զինվորին բերեց կրկնակի քվեարության, նախարարներին, վարչապետներին, ովքեր վախ սփռեցին, կաշառեցին, հանձնաժողովի քարտուղարին, համայնքապետին, ովքեն բռնացան մր ներկայացուցիչների վրա եւ կեղծեցին: Պարտավորվեք հարպարակավ ասել, որ պատժելու եք: Եվ պատասխանեց, որ պատժելու է:

Ասացի՝ եթե դուք, որ Արցախի ազատամարտի ռահվիրաներից եք, այսօր պատրաստ չեք, չունեք այդ ուժը հիմա՝ ժողովրդի հաղթանակը ճանաչել՝ թեկուզ կրկնակի ընտրություն, ուրեմն՝ նվազագույնը մինչեւ կյանքիս վերջը ձեր կողքին եէմ կանգնելու եւ ոչ մի տեղ չեմ գնա»

Րաֆֆի ՀՈվհաննիսյանն ասաց նաեւ, որ առաջարկել է Սերժ Սարգսյանին՝ անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի եւ նշանակել նոր խորհրդարանի ընտրություններ: Սերժ Սարգսյանն այս առաջարկն էլ է մերժել:  

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ սրանից հետո պետք է պայքարել մինչեւ վերջնական հաղթանակ:

«Պայքարը տանելու ենք հանդարտ, սահմանադրական, հետեւողական, թող իզուր ժամանակ չկորցնեն՝ այս ժողովրդական շարժումը չի մարելու, որովհետեւ մենք գնալու ենք դեպի հաղթանակ», — ասաց նա՝ հավելելով, որ վաղը հանդիպումներ է ունենալու կեսօրին՝ Աշտարակում, կեսօրից հետո՝ Վանաձորում, հինգին՝ Գյումրիի Թատերական հրապարակում: Իսկ կիրակի օրը ժամը 3-ին հանրահավաք կլինի նորից Երեւանի Ազատության հրապարակում: Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքապետարանը թեեւ չի արտոնել հանրահավաքը, բայց դա չի կարելի որպես խոչընդոտ դիտել:

 «Սա Ազատության հրապարակն է, սա ոչ մեկի սեփականությունը չէ եւ կիրակի օրը ժամը երեքին հանդիպում ենք այս հրապարակում, մենք կբերենք քաղաքական կուսակցություններ, մտավորականներ, մեր ողջ ներուժը՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ, պետք է անենք միասին, դուք պետք է օգնեք:  Պատրա՞ստ եք, ես էլ պատրաստ եմ», — եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Երթը կավարտվի Ազատության հրապարակում:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունների ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու առիթով հարուցվել է 2 քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա. Երազում եմ եւս մեկ անգամ աշխատել Մեսիի հետ’