‘
Այս պահին Բաղրամյան 26-ի դիմաց են հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ, ովքեր բողոքում են Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ և պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Քաղաքացիները սկսել են վանկարկել «Սերժիկ, հեռացիր», «չեկիստներ»: Ցուցարարներին մոտ 20 րոպե հաջողվել է փակել Բաղրամյան փողոցի երթևեկությունը եւ նստել փողոցի կենտրոնում: Վանկարկումներից հետո ոստիկանությունը հերթով բռնի ուժող բաժին է տեղափոխել մոտ 10 քաղաքացիների, որոնց թվում են Արեն Մանուկյանը, Դավիթ Սանասարյանը, Սիփան Փաշինյանը:
‘