‘Սերժիկի նախավերջին հույսը’

3614

Բանակում ծառայած ցանկացած մեկը կարող է հիշել Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանի և Արցախի սահմանի վիճակը: Այնուամենայնիվ, հիշեցման կարգով ասեմ, որ Ադրբեջանի կողմից արձակված մեկ կրակոցին ի պատասխան՝ հայկական կողմից հնչում էր տասը, և մեկ հայ զինվորի կյանքի դիմաց՝ սպանվում էին տասնյակ ադրբեջանական ստահակներ: Ուստի ադրբեջանցիները, հայկական դիրքերի ուղղությամբ կրակելուց առաջ, հարյուր անգամ դողում էին, հետո էին որոշում որևէ քայլ ձեռնարկել, քանզի վստահ էին, թե ինչի կհանգեցնի իրենց ցանկացած ոտնձգություն:

Հնարավոր է՝ բանակում չծառայած ոմն Շարմազանով կամ այլ երիտասարդ, ով որևէ խուլ վայրում բնակվելով՝ դարձել էր մանկապիղծի զոհ, ու հիմա էլ, հոգեկան ինչ-ինչ խնդիրների պատճառով, մանուկ հասակում ստացած իր հոգեկան տրավմաները փորձում է հաղթահարել այլ մարդկանց տղամարդկության մասին խոսելով, սակայն նույն Շարմազանովը կարող է  ճշտել իր բազմաթիվ ու բազմապիսի պապաներից՝ հոգևոր և ոչ հոգևոր, թե իրականում ինչ վիճակում էր գտնվում Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և ինչ վիճակում է այժմ, երբ բանակի օգտագործման և տասը մարդու սպանության գնով Սերժիկ Սարգսյանը դարձավ «գերագույն գլխավոր հրամանատար»:

Կրկին հիշեցման կարգով ասեմ, որ Արցախն ու նրա հարակից շրջանները ազատագրվել են նույն Տեր-Պետրոսյանի օրոք, այն նույն ժամանակ, երբ Սերժիկ Սարգսյանը հանդիսանում էր Տեր-Պետրոսյանի կառավարության անդամներից ընդամենը մեկը և պարտաճանաչորեն կատարում էր ղեկավարության կողմից տրված հրամանները: Այդ ընթացքում որևէ անգամ չի եղել մի դեպք, որ նա ընդդիմացած լիներ նախագահ Տեր-Պետրոսյանի որևէ ծրագրի, կամ  էլ Արցախի ճակատագրի մասին այդ ժամանակվա իշխանություններից տարբերվող կարծիք հայտներ:

Ուրեմն, ի՞նչ պատահեց Սերժիկ Սարգսյանի հետ (ով, բացի նրանից, որ իր անունից հանեց «իկ» վերջածանցը, հետո հանեց  ակնոցը, այժմ էլ փորձում է կենսագրությունից հանել իր կյանքի երևի թե ամենաարժանապատվորեն ապրած ժամանակները), ով հանձնարարել է իր զինանոցում գտնվող՝ բանակից խույս տվածներին՝ դատողություններ անել բանակի և Արցախի մասին:

Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը, բացի սրանցից՝ այլ մարդիկ չունի իր շրջապատում ու չէր էլ կարող ունենալ, քանի որ Սերժիկ Սարգսյանի ղեկավարության տակ չի կարող աշխատել ԱԽՔ-ից, Շարմազանովից, Գեղամյանից, Բաբուխանյանից, Աշոտյանից բացի՝ այլ տեսակի մարդ, ում համար երկիրը ոչ թե քծնելու ու թալանելու միջավայր է, այլ արժանապատիվ ապրելու ու սեփական Հայրենիքով հպարտանալու ու այն պաշտպանելու ամրոց:

Այսքան երկար չէի անդրադառնա Սերժիկի շրջապատի խեղկատակների արտահայտած մտքերին, եթե ՀՀ ՊՆ-ն չանդրադառնար Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին ու չփորձեր սատանայի փաստաբանություն անել Սերժ Սարգսյանի համար:

Ախր, հարգելիներս, գոնե դո՛ւք մի ստեք ինքներդ ձեզ ու փորձեք հիշել Հայաստանի սպառազինության վիճակը Ադրբեջանի  համեմատ՝ մի քանի տարի առաջ և այժմ, ու մեկ էլ հիշեք, թե արդյո՞ք հնարավոր էր, որ այն ժամանակ որևէ օլիգարխի թիկնազոր կամ բանակից փախած որևէ «նիգոդնիկ» համարձակվեր ձեռք բարձրացնել բանակի սպայի կամ հաղթանակը կերտած որևէ ազատամարտիկ-հայորդու նկատմամբ:

Հենց այս հարցին պատասխան տաք, դրանից հետո դուք էլ ինքներդ ձեզ համար կպարզեք ճշմարտությունը, որն ամենից շատ, թերեւս, հենց ձե՛զ է պարզ:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի հայկական կազմակերպությունները պահանջում են խստորեն պատժել եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հետ’