‘«Սերժին նվիրում ենք ձեզ» ցուցապաստառը ոստիկանին «ստիպել է» հայհոյել քաղաքացուն (տեսանյութ)’

2224

Ֆրանսիայի դեսպանատան առաջ մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ փետրվարի 18-ին կեղծված նխագահական ընտրություններին եվրոպական երկրների տված դրական գնահատականների: Նրանք պատրաստվում են իրենց բողոքը ներկայացնել նաեւ Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատներ: Ցուցարարների ձեռներին տարբեր լեզուներով ցուցապաստառներ կան՝ «Диктатор поздравляет диктатора», «Serzh Sargsyan – Fake president», «No false democracy» եւ այլն: iLur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ տեղում հավաքված տասնյակ ոստիկանները արդգելում են քաղաքացիներին մոտենալ դեսպանատանը Հավաքի մասնակիցներից Արգիշտի Կիվիրյանը հայտարարում է, որ ոստիկանները ապօրինաբար խոչընդոտում են քաղաքացիների տեղաշարժը:

Ոստիկաններից մեկը բողոքի մասնակից Կարեն Հարությունյանի ձեռքից խլել է «Սերժին նվիրում ենք ձեզ» բովանդակությամբ պաստառը եւ հայհոյել նրան: Քաղաքացին մյուս ոստիկաններից պահանջում է պատժել իրենց գործընկերոջը: 

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Արտահերթ նիստը, հնարավոր է` հրավիրվի հաջորդ շաբաթվա առաջին օրերին’
Հաջորդ հոդվածը‘Սեսկ Ֆաբրեգաս. Մենք լրագրողներին խաղադաշտում ենք պատասխանում…’