‘«Սերժից տոպրակ, նվեր մի վերցրեք». Զոհված զինծառայողների ծնողները՝ երեխաներին (ֆոտո)’

1930

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահականում այսօր հյուրընկալվել էին զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաներ:

Իսկ նախագահականի դիմաց արդեն ավանդական դարձած բողոքի ցույցն էին անում խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների ծնողները, որոնք նախագահականում գտնվող երեխաներին կոչ էին անում.  «Սերժից տոպրակ, նվեր մի վերցրեք»:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստան ներկրելը արգելվում է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Էդ Հայաստանին ասացին՝ «ի վսյո՛»’