«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, 49-ամյա կատալոնացի Սերժի Բարժուանը, հաղորդում է ակումբի կայքը։
Սերժի Բարժուանը «Բարսելոնայի» սան է, ակումբում հանդես է եկել 1992-2002 թվականներին։ Մարզչական կարիերան սկսել է 2009-ին «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, հետագայում գլխավորել է իսպանական «Ռեկրեատիվոն», «Ալմերիան», «Մալյորկան», չինական «Հանչժոու Գրինթաունը»։
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 30-ին կընդունի «Ալավեսին»։
Իսպանական մամուլը գրում է, որ հոլանդացի Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո ակումբի ղեկավարությունը հույս ունի համաձայնության հասնել թիմի նախկին խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի հետ։
