‘Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին. Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի’

1857

Հայտնի ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանգյանը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին, որում նա շնորհավորելով նրան՝ նշում է, որ հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Ըստ երգչի՝ Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա գիտականորեն անհնար է թվում իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ

«Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչևէ՝ ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից Նախագահ եք»,- գրում է Թանգյանը:

Ըստ Թանգյանի՝ նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն:

«Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք  խորհրդարանի լուծարումը և լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն:

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց  ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք»,- նշում է Թանգյանը ու հավելում՝ Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի: 

Նախորդ հոդվածը‘Սումգայիթ. Ջարդերից 25 տարի անց’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների առաջ’