‘Սերժ Թանգյան. Մարդուն քաղաքական հայացքների համար չպետք է բանտարկեն’

2713

‘

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ iLur.am-ը հարց տվեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ, SOAD խմբի մենակատար Սերժ Թանգյանին. «Դուք ձեր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել եք 2013թ կեղծված ընտրություններից հետո, որոշակի ուղերձ հղեցիք նաև ապրիլի 23-ի համերգի ժամանակ: Արդյո՞ք դուք տեղյակ եք, որ Հայաստանում մարդկանց քաղաքական հայացքների համար հալածում են, եւ այս պահին ավելի քան երկու տասնյակ մարդ քաղաքական հայացքների կամ քաղաքացիական դիրքորոշման պատճառով գտնվում է բանտերում: Ուզում եմ իմանալ ձեր դիրքորոշումը այս կապակցությամբ»:

Ի պատասխան Թանգյանը նշեց, թե տեղյակ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, բայց վերջերս է իմացել, որ նրանք այդքան շատ են: 

«Ես չգիտեի, որ 24 հոգի՝ այդչափ մարդ կա, գիտեի, որ քանի մը մարդիկ կան, որ բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, տեսանկյունի համար, և իմ կարծիքն ու քո կարծիքը նույնն են, որ այն ձևով, որ մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա, եթե ուրիշ կարևոր ոճիր չկա»,-ասաց նա:

‘

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս է գնահատվել Հենրիխ Մխիթարյանի խաղը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)’