‘Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը կմասնակցեն սիրիահայերի օգնության բարեգործական համերգին ‘

652

«Սիրիահայերի օգնության հիմնադրամի» համար Միացյալ Նահանգների Փասադենայի «Pasadena CIVIC» հայտնի համերգային սրահում նոյեմբերի 11-ին տեղի կունենա բարեգործական համերգ:

Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով Itsmyseat.com կայքը, «Hye AID»` Հայ օգնության բարեգործական համերգի շրջանակներում կենդանի կատարումներով հանդես կգան աշխարհահռչակ երաժիշտ կատարողներ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Արմեն Մովսիսյանը, Element Band-ը, Dirty Diamond-ը, Գլենդելի նվագախմբի անդամներ Ադիս Հարմանդյանը եւ Միքայել Ավետիսյանը:

Նախորդ հոդվածը‘Օբամայի «ձիերն ու սվինները» դարձել են թևավոր խոսք’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանը՝ հայոց պետականության հիմնասյուների մասին’