‘Սերժ Թանկյան. Սահմանադրության փոփոխությունը մեկ կուսակցության ձեռքում կկենտրոնացնի իշխանությունը’

1534

Աշխարհահռչակ երաժիշտ, System Of A Down ռոք-խմբի ֆրոնտմեն Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, որ այն արվում է քաղաքական մենաշնորհը պահպանելու մղումով:

Թանկյանն իր էջում տեղադրել է քաղաքական գիտությունների թեկնածու Արտակ Գալյանի հոդվածը՝ իր մեկնաբանություններով:
«Շատ հետաքրքիր հոդված է իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների և դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելիք հանրաքվեի մասին: Շատ դեպքերում զուտ խորհրդարանական համակարգը նախընտրելի է առավել ժողովրդավարական հենք ունեցող հասարակություններում: Սակայն այլ դեպքերում այն կարող է հանգեցնել իշխող էլիտայի ձեռքում ուժի առավել կենտրոնացման, որն արդեն խորհրդարանում զգալի մեծամասնություն է կազմում և կարող է օգտագործվել որպես լծակ՝ շարունակելու միակուսակցական կառավարումը», — գրել է աշխարհահռչակ երաժիշտը՝ շարունակելով, որ այս դեպքում պետք է հաշվի առնել սահմանադրական փոփոխույուններ նախաձեռնելու նպատակները:
«Այս նախաձեռնությունը չի գալիս Հայաստանի բնակչության կողմից (որը իրավացիորեն չափազանց ցինիկ վերաբերմունք ունի օրենքի գերակայության, ընտրակեղծիքների ու կոռուպցիայի նկատմամբ), այլ առաջ է քաշվել երկրի իշխող էլիտայի կողմից», — եզրափակում է Թանկյանը: 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում’
Հաջորդ հոդվածը‘Գերեզմանատնից այրվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա տղամարդ’