‘Սերժ Սարգսյանը այցելել է «փեսայի օրենքից» «տուժածներին»’

2426

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

Վերջինս շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել է հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին և դեռևս առկա խնդիրներին:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ:

Հանրային հեռուստաընկերությունը հենց այն հիմնարկն է, որը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյնաի շնորհիվ զրկվեց գավազդից ստացվող եկամուտներից, և որի ֆինանսավուրումը ամբողովին մնաց հարկատուների ուսերին:

Ուշագրավ է, որ մայիսի վերջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն իր ծրագիրն իրականացնի, պետք է պետական բյուջեից ֆինանսավորումը առնվազն երկու անգամ ավելացվի: Նրա խոսքով՝ ներկայիս սուղ ֆինանսական վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ կառավարության որոշմամբ Հանրայինի եթերից հանվել է առևտրային գովազդը:

Հիշեցնենք, որ օրենքն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերին: Ըստ այդմ՝ «Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային և սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ»: Այս օրենքն արդեն իսկ հասցրել են անվանել «փեսայի օրենք»՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի պատվին, քանի որ այս օրենքով Մինասյանին պատկանող «Արմենիա» հեռուստաընկերությունը գովազդային շուկայում չեզոքացրեց իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Հանրային հեռուստաընկերությանը:

Նախորդ հոդվածը‘ ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն ‘
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյան. Հարկավոր է Արցախը դարձնել բանակցությոնների լիիրավ կողմ ‘