‘
Այսօր ելույթ ունենալով ՀԱՊԿ նիստում՝ Սերժ Սարգսյանը հաստատել է իր աջակցությունը Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային առավել մետ գտնվող ՀԱՊԿ անդամ երկիրը և ունենալով բազմահազարանոց Սփյուռք Սիրիայում, ավելի սուր է զգում դրա ռիսկերն ու սպառնալիքները կովկասյան տարածաշրջանի համար»,-հայտարարել է Սարգսյանը:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը Սիրիայի հակամարտության մեկնարկի հենց առաջին օրերից հանդես է գալիս համազգային երկխոսության շրջանակներում հակամարտության արագ լուծման օգտին:
«Այդ համատեքստում մենք ողջունում ենք ռուս-ամերիկյան համաձայնությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,-նշել է Սերժ Սարգսյանը:
‘