‘
«Գալան» տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը այսoր է այցելել Գյումրի: 6-րդ երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը Արագած փողոցում մասնակցել են «Արտ-Էքսպո 2013» ցուցահանդեսին: Այդ ժամանակ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ կանգնած են եղել նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, ովքեր Սերժ Սարգսյանին հրավիրել են խաչքարերի պուրակ՝ ծանոթանալու Ամենափրկիչ եկեղեցու շինարարարական աշխատանքներին: Սարգսյանն իր անվտանգության աշխատակիցների հետ գնացել է նշված վայր եւ մոտ տասը րոպե զրուցել նախկին քաղաքապետի հետ:
Հավելենք նաեւ, որ վերջին շրջանում հետապնդումներ են սկսվել Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում քաղաքապետարանում աշխատած պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, օրերս ձերբակալվեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը:
‘