‘
Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին: Ըստ Սարգսյանի մամլո ծառայության, այցի շրջանակներում նախատեսվում են նաև Սարգսյանի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: Թե ո՞ւմ հետ, չի նշվում: Ըստ երեւույթին, հանդիպումները «կկպցնեն» ոտի վրա, եթե, իհարկե, գտնվեն այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կցանկանան հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
‘