‘Սերժ Սարգսյանը երեկ անակնկալ կերպով հեռացել է Հայաստանից. Մամուլ’

2458

Սերժ Սարգսյանը երեկ՝ օրվա երկրորդ կեսին, անակնկալ կերպով հեռացել է ՀՀ-ից: Ըստ president.am կայքում տեղադրված հաղորդագրության՝ նա մասնավոր այցով մեկնել է Խորվաթիա:

Թե որն է այդ այցի առիթը, պաշտոնապես չեն հայտնում: Կան ենթադրություններ, որ այցը պայմանավորված է Ս. Սարգսյանի առողջական խնդիրներով, մեկ այլ տեսակետի համաձայն՝ «ԵՄ, թե ՌԴ-ի մաքսային միասնական միություն» եր­կընտրանքով: Բանն այն է, որ սեպտեմբերին Ս. Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեման լինելու է ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, և ՌԴ-ն պահանջելու է այն վերջնականապես հստակեցնել: Ու հիմա Մոսկվայից առաջ Ս. Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ լրացուցիչ «ճշտումների»:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը ոչ հաստատում և ոչ էլ հեր­քում է շրջանառվող տեղե­կությունները, թե սեպ­տեմբերի 3-ին նախատես­ված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

Նախորդ հոդվածը‘Նույնիսկ օֆշորում ստվերները չեն անհետանում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շահեն Խաչատրյանը պատմում է Ժանսեմի կյանքի, գործունեության և բացառիկ ձեռքբերումների մասին’