‘Սերժ Սարգսյանը զանգահարել է Նազարբաևին’

832

Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում Սարգսյանի մամուլի ծառայությունը, որը սակայն չի մանրամասնում, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ղազախստանի խորհրդարանը դեռևս չի վավերացրել Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը՝ կարելի է եզրակացրել, որ Սերժ Սարգսյանն է զանգահարել Ղազախստան:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Կարեն Անդրեասյան. Հայաստանի աղքատության մեղավորը Թուրքիան և Ադրբեջանն են’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաք-երթ՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը (Տեսանյութ, ֆոտոշարք)’