‘Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին’

788

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Ինչպես հաղորդում է president.am-ը, հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափում շարունակելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: 

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Չի բացառվում, որ մենք կունենանք գերմանացի կամ արգենտինացի մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ’