‘Սերժ Սարգսյանը ԼՂՀ է մեկնել. Մամլո ծառայությունը դեռ լռում է ‘

1394

Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Այցի մասին, սակայն, նախապես չի հայտարարվել: Որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել նաեւ այցից հետո` մինչ այս պահը. ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ ԼՂՀ նախագահի մամլո ծառայության կողմից:

Ինչպես երեւում է, այցը` չնախատեսված է եղել: Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն,  ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, թե Ս. Սարգսյանի այցը ԼՂՀ նախօրոք պլանավորված էր, տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ եւ միջոցառումներ: Այդ միջոցառումները դեռեւս շարունակվում են եւ ավելի ուշ կավարտվեն: Նա նշել է, թե Սարգսյանն ու Սահակյանը մասնակցում են պաշտպանական բանակի ստորաբաժանումներում իրականացված հատուկ զորավարժանքին:

«Եվ այս պահի դրությամբ նրանք գտնվում են Արցախի Հանրապետության հյուսիսային մասում. հետեւում են այնտեղ գտնվող ՊԲ ստորաբաժանումների զորավարժություններին: Այլ միջոցառումներ եւս ծրագրված են»,- հայտարարել է Բաբայանը:

 

Նախորդ հոդվածը‘Նախագահականի դիմացից բերման ենթարկված հացադուլավորին ազատ են արձակել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ’