‘Սերժ Սարգսյանը Լուկաշենկոյի հուշումից հետո է հասկանում, որ պետք է ողջունել մարզիկներին (Բացառիկ տեսանյութ)’

17569

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը օրերս մեկնել էր Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք՝ մասնակցելու համար ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը: Ու չնայած համաշխարհային գերտերությունների լիդերների կողմից խաղերի բացման արարողության բոյկոտին, մի շարք երկրների նախագահներ ու վարչապետներ, այդուհանդերձ, ներկա էին արարողությանը:

Խաղերի բացման արարողությունը Հանրային հեռուստաընկերությամբ դիտողները նկատել են, որ ի տարբերություն մյուս երկրների ղեկավարների, Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի թիմի մուտքի ժամանակ ոտքի չի կանգնել ու չի ողջունել: Սակայն, «հանգստացնենք» մեր ընթերցողներին. վերջինս, այնուամենայնիվ, ձեռքով թեթեւակի ողջունել է մեր մարզիկներին, բայց, ամենազավեշատալին այն է, որ նա դա արել է միայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հուշումից հետո: Փաստորեն, ի տարբերություն մյուս երկրների «ղեկավարների», Սերժ Սարգսյանը չի իմացել, որ ինքն ի պաշտոնե այնտեղ է գտնվում ոչ թե ուղղակի բացման արարողությունը ըմբոշխնելու, այլ առաջին հերթին իր երկիրը ներկայացնող մարզիկներին ողջունելու ու քաջալերելու համար:

Մեր պատրաստած տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես են սեփական երկրի մարզիկներին ողջունում նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդներն ու հարեւան Թուրքիայի վարչապետը, եւ ինչպես է դա անում Սերժ Սարգսյանը:

 
 

Նախորդ հոդվածը‘Սենսացիոն մանրամասներ ԵՄ-Հայաստան ստրասբուրգյան նիստից’
Հաջորդ հոդվածը‘Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները կենսաթոշակային պահումների առիթով ակցիա են իրականացնում (Ուղիղ)’