‘
Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Հիշեցնենք, որ ծառայության նոր շենքը գտնվում է Վաղարշ Վաղարշյան փողոցի վրա, իսկ մինչ այսօր գտնվում էր գլխավոր դատախազության շենքում:
Պաշտոնական հաղորդագրությունից մեջբերենք մի ուշագրավ հատված, որտեղ Սերժ Սարգսյանը խոսել է օրենքի առջև հավասարությունից.
«Մենք շատ ուրախ կլինենք և թեթևացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից՝ օրենքի առջև հավասար են և պատասխանատու բոլորը: Մենք այս հանգրվանին ենք ձգտում, և, կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որքան մեծ դեր ունի ինքը այս բարդ, բայց պատվաբեր գործընթացում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
‘