‘Սերժ Սարգսյանը «ծրագրային» ելույթ կունենա’

1709

Ավարտվել է ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո ՀՀԿ-ի խոսնակ Է. Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ականները ԳՄ նիստից հետո Խորհրդի նիստ են անցկացնելու, որը այժմ դեռ ընթացքի մեջ է: Շարամազանովը, ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, հայտարարել է, թե նիստին Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով:

Հարցին, թե խորհրդի նիստում սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկվելո՞ւ է` Շարմազանովը ասել է, թե խոսքը ներքաղաքական զարգացումների մասին է, եւ ապա նշել է. «Հայաստանում պետք է ձեւավորվի նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքականությամբ զբաղվեն միայն գործիչները»: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելը պատել է վերջին 5 տարիների ամենհզոր փոշու փոթորիկը ‘
Հաջորդ հոդվածը‘Կիեւին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կաճի մինչեւ 40 միլիարդ դոլար’