‘Սերժ Սարգսյանը կառաջադրվի դեկտեմբերի 19-ին ‘

695

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկայում կայանալիք արտահերթ համագումարի օրակարգում լինելու է նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ համագումարը կկայանա դեկտեմբերի 19-ին:

Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ-ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացվել՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այդ խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:

Ինչ վերաբերում է ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին, Շարմազանովը նշեց, որ. «այդ հանդիպումներից պետք չէ զարմանալ, որովհետեւ ՀՀԿ-ն Հայաստանի ժողովրդավարական արժեքների առաջամարտիկն է, իսկ ժողովրդավարության մեջ մտնում են երկխոսությունն ու հանդուրժողականությունը»:

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 27-ի առեղծվածը. Մոռացված փաստաթուղթ. «Անհապաղ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին» ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ՊՆ. Ադրբեջանցիներն իրենց «Իստիգլալը» գողացել են Հարավաֆրիկյան հանրապետությունից ‘