‘Սերժ Սարգսյանը կխոսի Վարդան Պետրոսյանի գործից եւ էլի կասի`սիրուն չէ՞ ‘

94

Panorama.am-ը Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանից հետաքրքրվել է, թե արդյոք պատրաստվու՞մ է Ս.Սարգսյանը միջամտել, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխվի: Ի պատասխան Արման Սաղաթելյանն ասել է, թե Սարգսյանն իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ, Սաղաթելյանը հավելել է, թե նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Ս.Սարգսյանը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում:

Փաստորեն, առաջիկայում պետք է ակնկալել, որ Սարգսյանը այդուհանդերձ որոշել է անդրադառնալ այս գործով բարձրացրած աղմուկին, եւ բնականաբար, այն հօգուտ իրեն PR անել` քննիչներին ասելով, թե սիրուն չէ:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կխոսի Վարդան Պետրոսյանի գործից եւ էլի կասի`սիրուն չէ՞ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում նախագահի նստավայրի գմբեթին կրկին պետական դրոշն է ծածանվում’