‘Սերժ Սարգսյանը կկարողանա՞ առաջ անցնել էպոսագետից. Գալուստ Սահակյանի ակնկալիքները ‘

1615

iLur.am-ը քաղաքական վերջին զարգացումների մասին զրուցել է ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի հետ:

-Պրն Սահակյան, ԱՄՆ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում շատ են աղքատները, ասել է, որ պատճառներից է նաև ժողովրդի գիտելիքի պակասը: Դուք կիսու՞մ եք վարչապետի տեսակետը:

-Ես խնդրում եմ՝ ինձ քաղաքական հարցեր տվեք: Վարչապետը դեռևս երկրում չի, որովհետև հիմնական տեքստը չկա, իսկ արդեն օրեր շարունակ լրագրողները նենգափոխում են խոսքը: Մենք ոչ թե ուղղակի կապում ենք աղքատության հետ, այլ մեր ռազմավարության մեջ հետևյալն է. որ ինչքան կարողանանք՝ գիտելիքներով ապահով սերունդ, մասնագետներ ունենանք, իսկ մեր հիմնական ուղղություններից մեկը գիտությունն է: Ավելին՝ մենք ոչ հանածոներ ունենք, ոչ էլ կարգին բան, իսկ գիտության ասպարեզում մենք կկարողանանք ավելի մեծ արդյունքների հասնել: Սա հիմնական գարափարախոսությունն է, որը, ըստ երևույթին, վարչապետը արտահայտել է իր աշխատանքային այցի ընթացքում:  Հիմա ընդհանուր տեքստը չկա, վարչապետը  կգա, ես կխոսեմ հետը և կհորդորեմ, որ Ձեր հարցերին պատասխանի:

Ըստ Ձեզ, Հայաստանում կա՞ արտագաղթ:

-Արտագաղթի հիմնավորումները ես կամ Դուք չեք տալու, արտագաղթողներ համարվում են նրանք, ովքեր գնացել են մշտական բնակության այլ երկրներ: Նման սոցիոլոգիա մենք չունենք և չենք էլ կարող ունենալ: Այլ բան է, որ տարբեր պատճառներով այսքան մարդ, աշխատանքի կամ սոցիալական իրավիճակից  ելնելով, գնացել է այլ օտար երկրներ: Որևէ մեկը որևէ փաստ չի կարող բերել, որ ինչ-որ մեկը գնացել է մշտական բնակության:

Այսինքն, ըստ Ձեզ, Հայաստանում մարդիկ առհասարակ բնակության վայրը չե՞ն փոխում՝ գնում ու վերադառնո՞ւմ են:

-Իհարկե կան, որ նաև գնում են մշտական բնակության, բայց  որևէ մեթոդիկա չկա հաշվարկելու, ընդամենը դա կարելի է քաղաքական սպեկուլյացիայի ենթարկել, որն արվում է ընդանրապես, նաև՝ քո կողմից:

Շարունակելով արտագաղթի թեման՝ ներկայացնեմ դիտարկում, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գրանցված ընտրողների թվաքանակը աճում է: Հաշվի առնելով արտագաղթի ներկայիս տեմպերը, այդ փաստը ինչպե՞ս կմեկնաբանեիք:

-Նրանք, ովքեր որ ՀՀ քաղաքացի են, ուրեմն, պետք է անպայման որպես ընտրող ընդգրկվեն ընտացուցակում, իսկ ընտրողների թվաքանակը կարող է աճել տարբեր պատճառներով. մարդիկ կան՝ գալիս են քաղաքացիություն են ստանում, մարդիկ կան՝ անչափահասությունից չափահաս են դառնում, էնպես որ զանագահարեք վարչություն, նրանք օպերատիվ, հիմնավոր Ձեզ կպատասխանեն:

ԲՀԿն հայտարարել է, ոչ գալիք ընտրություններում հանդես չի գալու սեփական թեկնածուով և չի սատարելու ոչ մեկին: ՀՀԿն ինչպե՞ս է իրեն տեսնում գալիք ընտրություններում՝ առանց ԲՀԿի:

-ՀՀԿ-ն շատ լավ է իրեն զգում, նույնիսկ մինչև ԲՀԿ-ի հայտարարությունը մշտապես ասել ենք, որ մենք պատրաստ ենք ընտրություններին, մենք համոզված ենք մեր արդյունքների վրա, որ  մեզ համար չկա որևէ անակնկալ:

Ո՞վ է ՀՀԿական թեկնածուի գլխավոր մրցակիցը:

-Մենք ոչ թե գլխավոր մրցակիցներ ունենք այս պայմաններում, այլ ունենք մրցակիցներ, որոնց հարգանքով ենք վերաբերվում:

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հաղթելու իր շանսերը գնահատել է 81 տոկոս, ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանը շանսեր ունի՞ ընտրություններում հաղթելու էպոսագետին:

-Տոկոսները ոչ թե որոշում են մրցակիցները, այլ որոշում է ժողովուրդը: Մենք համոզված ասում ենք, որ լավ է լինելու, որովհետև մենք ժողովրդի հետ աշխատում ենք:  

Նախորդ հոդվածը‘Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալը կարել է բերանն ու մեխել ոտքերը’