‘Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսյան գագաթնաժողովին. ԵՄ’

799

Եվրամիությունը հրապարակել է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցների ցանկը: Ըստ այդմ, Հայաստանը ներակայցնելու է Սերժ Սարգսյանը: Նշվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն եւ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

Գագաթնաժողովը կհյուրընկալի Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն: 

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեն ողջունում է ԵԱՀԿ ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Hetq-ի հետաքննությունը. Ինչո՞ւ է ստեղծվել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» բենզինային ընկերությունը’