‘
Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, որտեղ կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես է գալու ելույթով:
Հնարավոր է, որ այցի շրջանակներում հանդիպում տեղի ունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սակայն պաշտոնական հաղորդագրությունում նման հանդիպման մասին չի նշվում:
‘